38-ամյա Ռոջեր Ֆեդերերը հաղթեց Նովակ Ջոկովիչին և դուրս եկավ ATP-ի ամփոփիչ մրցաշարի փլեյ-օֆֆ: 1 ժամ 14 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6:4, 6:3 հաշվով:
Շվեյցարացին գերիշխում էր առաջինից մինև վերջին գեյմը։ Նա ավելի լավ էր աշխատում մատուցման ժամանակ (12-2 ըստ էյսերի), թույլ է տվել ավելի քիչ կրկնակի սխալ (2-3) և թույլ է տվել ընդամենը 6 unforced սխալ Նովակի 18-ի համեմատ։Սերբը խաղի ընթացքում վաստակել է միայն մեկ բրեյք-փոյնթ (չի իրացրել), մինչդեռ Ֆեդերերը 7 փորձից վերցրել է մրցակցի 3 մատուցումը։
SWEET REDEMPTION FOR ROGER!@rogerfederer has defeated Novak Djokovic and has made the #NittoATPFinals semis!
— ATP Tour (@atptour) 14 ноября 2019 г.
🎥: @TennisTV pic.twitter.com/rOBZ7Dlf5k
Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակչում Ռոջերի մրցակիցը կլինի Ստեֆանոս Ցիցիպասը կամ Ռաֆայել Նադալը, որոնք կհանդիպեն նոյեմբերի 15-ին: