Խառը մենամարտերի ռուս մարտիկ Մարկ Բելիխը չորս տարվա ազատազրկման է դատապարտվել անցորդին դաժան ծեծի ենթարկելու համար: 21-ամյա մարզիկի հանցակիցը 18-ամյա Եկատերինա Կուրլաևան է։
Հունվարի 3-ի գիշերը հարբած Բելիխն ու Եկատերինան վեճի են բռնվել փողոցում 34-ամյա տղամարդու հետ։ Մեղադրյալը տապալել է անցորդին և ծեծի ենթարկել, որից հետո նրանք հեռացել են։
Տղամարդուն առողջությանը ծանր վնաս է պատճառվել. նա ստացել է մատների կոտրվածքներ, գլխի վերքեր և քերծվածքներ, ինչպես նաև այլ վնասվածքներ: Հանցագործության մեջ մեղադրվողները չեն ընդունել մեղքը։
«Դատարանը Բելիխին դատապարտել է չորս տարվա ազատազրկման ՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում, Կուրլաևին՝ երկու տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Դատարանը նաև դատապարտյալներից բարոյական վնաս է գանձել տուժողի օգտին 200 հազար ռուբլու չափով», — նշված է դատախազության հայտարարության մեջ։