Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ տուրում H խմբում ընդգրկված Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին:
Հանդիպման հաշիվն արդեն 9-րդ րոպեին բացեց Մոլդովայի ընտրանու կիսապաշտպան Վադիմ Ռացան: Նախքան ընդմիջումը Ռաֆայել Վարանը հավասարեցրեց հաշիվը: Ֆրանսիայի հավաքականին հաղթանակ պարգևեց Օլիվիե Ժիրուն՝ 79-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Խմբի մյուս խաղում Ալբանիայի հավաքականը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2-2 հաշվով խաղաց Անդորրայի ընտրանու հետ: