Աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 10 միլիոն դոլար կվաստակի Հարավային Ամերիկայում կայանալիք 5 խաղում: Այս մասին հաղորդում է Punto de Break-ը: Հաջորդ շաբաթ Grand Slam-ի 20-ակի չեմպիոնը ցուցադրական հանդիպումներ կանցկացնի Չիլիում, Կոլումբիայում, Արգենտինայում, Մեքսիկայում և Էկվադորում: Յուրաքանչյուր խաղային օրվա համար նա կստանա 2 միլիոն դոլար:
Այս մրցաշրջանում անցկացրած 59 խաղերում, չհաշված ATP Ամփոփիչ մրցաշարը, Ֆեդերերը ստացել է մոտ 7 միլիոն դոլար պարգևավճար:
ATP Ամփոփիչ մրցաշարում Բյորն Բորգի անվան խմբում Ֆեդերերը նախ պարտվեց ավստրիացի Դոմինիկ Տիմին, իսկ հետո հաղթեց իտալացի Մատեո Բերետինիին: