«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ռահիմ Ստերլինգը Twitter-ի իր էջում անդրադարձել է Անգլիայի հավաքականի երկրպագուներին՝ Չեռնոգորիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 9-րդ տուրի խաղում (7:0) տեղի ունեցած միջադեպից հետո:
Հանդիպման 70-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսը, ում հետ Ստերլինգն ավելի վաղ բախում էր ունեցել: Հետագայում անգլիացի երկրպագուներից ոմանք սուլոցներով են դիմավորել գնդակին նրա յուրաքանչյուր հպումը։ Եզրափակիչ սուլիչից հետո Գոմեսի թիմակիցները լրագրողների հետ շփումներում դատապարտել են տրիբունաների պահվածքը։
«Դիմում եմ Անգլիայի հավաքականի բոլոր երկրպագուներին։ Ես չէի ուզում վերադառնալ այս թեմային, բայց այսօր ստիպված եմ դա անել։ Ինձ համար դժվար էր տեսնել, թե ինչպես են իմ թիմակցին սուլում այն բանի համար, ինչում մեղավոր եմ ես: Ջոն ոչ մի սխալ բան չի արել և ինձ համար անթույլատրելի է այն փաստը, որ դժվար շաբաթից և քրտնաջան աշխատանքից հետո նա առնչվել է երկրպագուների նման պահվածքի հետ: Ես իմ վրա եմ վերցրել նախկինում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունը և հաշտվել դրա հետեւանքների հետ», — գրել է Ստերլինգը։