Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լիտվայի դեմ Եվրո-2020-ի ընտրական խաղում (6-0):
Հարձակվողն իր 5-րդ, 6-րդ և 7-րդ գոլերն է խփել այդ թիմի դարպասը։ Այսպիսով, Լիտվան դարձել է այն ազգային հավաքականը, որի դարպասը Ռոնալդուն ամենից հաճախ է գոլ խփում։
5-ական գոլ Ռոնալդուն խփել է Անդորրայի, Շվեդիայի, Լատվիայի և ՀԱՅԱՍՏԱՆԻ հավաքականներին։
Բացի այդ, այսօր Ռոնալդուն արդեն 98 գոլ է խփել Պորտուգալիայի հավաքականում։ Աշխարհի ռեկորդից, որը պատկանում է իրանցի Ալի Դաեիին, նրան բաժանում է 11 գնդակ։