«Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդն առաջիկայում կարող է գլխավորել ԱՊԼ-ի ակումբներից մեկը:
Ինչպես հաղորդում Է Sky Sports-ը, Ջերարդը կարող է գլխավորել «Արսենալը», եթե ակումբը որոշի պաշտոնանկ անել Ունաի Էմերիին: Նշվում է, որ «Լիվերպուլի» լեգենդն արդեն բանավոր համաձայնություն է տվել լոնդոնյան ակումբ տեղափոխվելուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Ջերարդին անվանել էր իր փոխարինողը: