Հույների հետ խաղում Հայաստանի հավաականին առաջնորդում էր առաջին անգամ ավագի թևկապը կրող Հովհաննես Համբարձումյանը:
Կիպրական «Էնոսիս Պարալիմնիի» մեր պաշտպանը հայտնեց, որ իր համար մեծ պատասխանություն էր այդ հանգամանքը.
«Մեծ պատիվ է հավաքականի ավագի թևկապը կրելը: Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Իհարկե, դա լրացուցիչ պարտավորություն է»:
Խոսելով խաղի մասին՝ Համբարձումյանն ասաց. «Առաջին խաղակեսը փոքր-ինչ լավ չսկսեցինք: Այնուհետև պահեր ստեղծեցինք, վերջին փոխանցում և գոլ էր պետք, որպեսզի հաշիվն էլ հավասարեցնեինք: Առաջին խաղակեսում մրցակիցը շատ լավ հանդես եկավ: Երկրորդ կեսում ավելի բարձրից էինք դիմավորում, կարծում եմ՝ շատ բան ստացվեց
Խաշմանյանի հետ աշխատանքի մասին. «Յուրաքանչյուր մարզիչ իր մտահաղացումն ունի: Որոշվել էր 5 պաշտպանով խաղալ, փորձում էինք անել հնարավորը լավ արդյունքի հասնելու համար:
Հովհաննեսը համաձայնեց նաև այն մտքի հետ, որ ներկայիս Հունաստանի հավաքականն անհամատ ուժեղ էր այն ժամանակվա (հունիս) ընտրանուց, որին հաթել էինք 3:2 հաշվով: