ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի գործակալ Ուոլտեր Կավանին խոսել է ֆուտբոլիստի կարիերայի շարունակության մասին։
«Վերադարձ Իտա՞լիա։ Այո՛, կա նման հավանականություն։ Կան կապեր, բայց ես հիմա չեմ պատրաստվում ինչ-որ բան ասել։ Ինչ վերաբերում է «ԼԱ Գելեքսիին», շշուկներ միշտ էլ կան, բայց դրանք միայն շշուկներ են»,-գործակալի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Կավանիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է գալիք ամռանը։