Իսպանական հեռուստաալիքները հրաժարվում են հեռարձակել Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումները։
Ինչպես հաղորդում է Marca-ն, RTVE, Mediaset և Atresmedia հեռուստաալիքներն իրենց մերժումը բացատրել են նրանով, որ չեն ցանկանում խաղերը հեռարձակել Սաուդյան Արաբիայից, քանի որ այդ երկրում չեն պահպանվում մարդու իրավունքները:
Հիշեցնենք, որ կնքված պայմանագրով երեք տարի Սուպերգավաթի հանդիպումները պետք է անցկացվեն Սաուդյան Արաբիայում:
Սուպերգավաթի նոր ձևաչափը նախատեսում է չորս թիմերի՝ չեմպիոն, փոխչեմպիոն, Իսպանիայի գավաթակիր և գավաթի եզրափակչի մասնակից: