Հայաստանի ազգային հավաքականի FAF (Առաջին հայկական ճակատ) շարժման անդամները Հունաստանի հետ Երևանում ընթացող խաղի ընթացքում իրենց աջակցությունն են հայտնում երկրպագու Երվանդ Իսմայիլյանին, որն արդեն ուղիղ 1 ամիս է ֆիննական բանտում է:
«Երո երևանսկի»,- վանկարկում էին ՖԱՖ-ի անդամները Հունաստանի հետ խաղի ընթացքում:
Հիշեցնենք՝ թուրք երկրպագուի բողոքի հետևանքով Երվանդը Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի բանտում է: Նրա դատը նշանակված է նոյեմբերի 28-ին: Ամենայն հավանականությամբ, Երվանդը Հայաստանում կլինի դեկտեմբերի 5-ին։