Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան խոստովանել է, որ հրաժարվել է ընդգրկվել լոնդոնցիների մարզչական շտաբում՝ Կոտ-դ’Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատելու ցանկության պատճառով:
«Ես առաջնորդ եմ իմ բնույթով։ Ինձ չի հետաքրքրում սովորական մարզչի դերը։ Մարզիչը ազդեցություն ունի իր ակումբի վրա, իսկ ես ցանկանում եմ ազդեցություն ունենալ մի ամբողջ ազգի վրա։ Կոտ-դ’Իվուարը ֆուտբոլային փառահեղ անցյալ ունի, և ես ցանկանում եմ, որ մենք վերաիմաստավորենք ֆուտբոլը ապագայում զարգանալու համար», – հայտարարել է Դրոգբան Metro-ի հետ զրույցում։
Դիդյեն «Չելսիում» հանդես է եկել 2004-2012 թվականներին։