Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հնարավոր է հեռանա «արքայական» ակումբից։
Ինչպես տեղեկացնում է sport-english.com-ը, ուելսցի ֆուտբոլիստի գործակալ Ջոնաթան Բարնետը ակումբ է փնտրում Պրեմիեր լիգայում, որը կգնի Գարեթ Բեյլի տրանսֆերը։
30-ամյա ֆուտբոլիստի հարաբերությունները ակումբի գլխավոր մարզչի ու ղեկավարության հետ, կարծես թե, դարձյալ լարվել են։
Ավելի վաղ Բեյլը հայտարարել էր, որ ավելի մեծ ոգևորությամբ խաղում է Ուելսի հավաքականում, քան «Ռեալում»։