Բիլբաոյի «Աթլետիկի» պաշտպան Անդեր Կապան հայտնվել է «Բարսելոնայի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Ֆուտբոլիստն այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Էյբարում»:
Sky Sports-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը պատրաստ է 27-ամյա աջ պաշտպանի համար 26 միլիոն ֆունտ վճարել:
Կապան ընթացիկ մրցաշրջանի 13 խաղերում մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել: