Լոնդոնում ընթացող թենիսի Nitto ATP Finals մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրն ավարտվեց:
Անդրե Աղասիի անվան խմբում հանդիպեցին Ստեֆանոս Ցիցիպասն ու Ալեքսանդր Զվերևը: 1 ժամ 15 րոպե տևած պալքարում հույն թենիսիստը 2 սեթում՝ 6:3,6:2 հաշվով առավելության հասավ Զվերևի նկատմամբ և ապահովեց տեղը կիսաեզրափակչում:
Ցիցիպասը ոչ մի անգամ չկորցրեց սեփական մատուցումը, իսկ Զվերևը 3 անգամ տանուլ տվեց մատուցելիս:
Այսպիսով, 2 տուրից հետո Ցիցիպասն ունի 2 հաղթանակ, իսկ Զվերևն ու Նադալը՝ մեկական:
Երկրորդ ուղեգրի ճակատագիրը կորոշվի երրորդ տուրում: