Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2021 թվականի առաջնության որակավորման փուլի 1-ին խմբի հերթական տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրընկալել էր Իռլանդիայի ընտրանուն: Խաղն ավարտվեց մեր Մ-21 հավաքականի նվազագույն հաշվով պարտությամբ՝ 0:1:
Հանդիպման միակ գոլը խփվել է 63-րդ րոպեին: Ինչպես պարզվեց, իռլանդացիների համար հաղթական դարձած գոլի հեղինակն էր Զակարի Էլբուզեդին:
76-րդ րոպեին մեր ֆուտբոլիստները հիանալի պահ էին ստեղծում. Կարեն Մելքոնյանը մեն-մենակ էր մնում դարպասապահի դեմ, բայց հյուրերը վերջին հույսի խախտում կատարեցին. կարմիր քարտ ստացավ Դարա Օ՛Շին:
Ընդհանուր առմամբ, հանդիպումն անցավ Իռլանդիայի Մ-21 հավաքականի առավելությամբ: Մեր ֆուտբոլիստները գնդակին ավելի շատ տիրեցին վերջին 15 րոպեների ընթացքում, բայց այլ վտանգավոր պահեր ստեղծել չստացվեց:
1-ին խմբում Հայաստանի Մ-21 հավաքականը կրում է 4-րդ պարտությունը և 3 միավորով շարունակում է նախավերջին տեղում լինել: Նոյեմբերի 19-ին հյուրընկալվելու ենք Իտալիայի Մ-21 հավաքականին: