Մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2021 թվականի առաջնության որակավորման փուլի 1-ին խմբի 5-րդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրընկալել է Իռլանդիայի ընտրանուն:
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընթացող հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:
Հյուրերը տարածքային և խաղային առավելություն ունեն. մի քանի դրվագում մեր ընտրանուն փրկել է Սևակ Ասլանյանի հուսալի խաղը:
Հանդիպման ուղիղ հեռարձակումն՝ այստեղ: