«Տոտենհեմի» միանգամից երեք հիմնական ֆուտբոլիստներ կարող են հեռանալ ակումբից հաջորդ ամռանը։
Daily Mail-ի տեղեկություններով՝ պաշտպաններ Յան Վերտոնգենը և Թոբի Ալդերվեյրելդը, ինչպես նաև կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը հրաժարվել են երկարաձգել պայմանագրերը: Բոլոր ֆուտբոլիստների պայմանագրերը գործում են մինչև մրցաշրջանի ավարտը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Էրիքսենը ցանկանում է կարիերան շարունակել մադրիդի «Ռեալում»։ Սպասվում է, որ անգլիական ակումբը կփորձի դանիացուն վաճառել առաջիկա ձմռանը, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է Իսպանիա տեղափոխվել որպես ազատ գործակալ, քանի որ այդ դեպքում նա կստանա ավելի շահավետ պայմանագիր: