«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կատակով հայտարարել է իր եկամտի չափի մասին:
«Իսպանիայի այս տարվա բյուջեից ավելի շատ է » , — Պիկեի խոսքը մեջբերում Է ABC-ն La Resistencia-ն:
Որոշ տվյալներով՝ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կազմում է 5,8 միլիոն եվրո։ Պիկեին են պատկանում Kerad ընկերությունը, որը մասնագիտանում է բջջային խաղերի ստեղծման գործում, նա բաժնեմաս ունի Natrus ընկերությունում, որն արտադրում է մսամթերք: Պիկեն հանդիսանում է Kypers ակնոցների արտադրողի հիմնական բաժնետերը։ Բացի այդ, նրան է պատկանում Cosmos ընկերությունը, որը գնել է թենիսի Դևիսի գավաթի իրավունքը: