Ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է, որ հաջորդ տարում մտադրված է հաղթել Եվրո-2020-ում և Տոկիոյի Օլիմպիական խաղերում:
«Ես պետք է հաղթեմ Եվրոպայի առաջնություն, բայց, միևնույն ժամանակ, ցանկանում եմ մասնակցել և հաղթել Օլիմպիական խաղերում»,-ասել է Մբապեն:
Հատկանշական է, որ եթե Ֆրանսիան դուրս գա Եվրոպայի առաջնության եզրափակիչ, ապա 2 մրցաշարի միջև ինտերվալը կլինի 10 օր: