Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կկրի ավագի թևկապը Եվրո-2020-ի ընտրական փուլի նախավերջին տուրի՝ Հունաստանի հետ վաղը կայանալիք խաղում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտնել է Ազգային ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
«Առաջնորդվել ենք նախ փորձառությամբ, և հետո հասկացա, որ իսկական առաջատարի հատկանիշներ ունի Հովհաննեսը»,- ասել է Աբրահամ Խաշմանյանը:
Հիշեցնենք՝ մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի ընտրական փուլի վերջին խաղերը:
Հունաստան-Հայաստան խաղը կկայանա վաղը՝ նոյեմբերի 15-ին, և կմեկնարկի ժամը 21:00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: