Նոյեմբերի 15-ին Լարնակայում կկայանա Մ-21 ԵՎՐՈ 2021 որակավորման խմբային փուլի Կիպրոս Մ-21-Նորվեգիա Մ-21 հանդիպումը։
Խաղը կսպասարկի հայ մրցավարների բրիգադը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ։Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջը:
Բալիյաին կօգնեն Վանիկ Սիմոնյանը և Ատոմ Սևգուլյանը։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Զավեն Հովհաննիսյանը։