«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Զլատան Իբրահիմովիչի հետագա կարիերայի մասին:
«Եթե նա նախկինում խաղացած չլիներ ՄՅՈւ-ում, ապա մենք, հնարավոր է, հրավիրեինք նրան։ Բայց ես նույնիսկ վստահություն չունեմ, որ նա ցանկություն ունի խաղալ «Լիվերպուլում»։
Ինձ դուր է գալիս նրա կարիերան, նրա ջանքերը և ինքնավստահությունը։ Երբեմն նա ճիշտ չէ, բայց հետաքրքիր է հետևել նրան: Հույս ունեմ, որ նա չի ավարտի կարիերան։ Աշխարհը շատ արագ կկարոտի Զլատանին», — Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։