Հայտնի է դարձել այն գումարի չափը, որը «Լոկոմոտիվը» ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպաններ Ալեքսեյի և Անտոն Միրանչուկների վաճառքից:
Ըստ Calciomercato-ի տեղեկությունների՝ մոսկովյան ակումբը ֆուտբոլիստներին գնահատում է 100 միլիոն եվրո։ Ալեքսեյի տրանսֆերի արժեքը 60 միլիոն է, իսկ Անտոնինը՝ 40 միլիոն։
Ալեքսեյ Միրանչուկի խաղին հետևում են Իսպանիայի, Գերմանիայի և Անգլիայի ակումբները, սակայն առավել կոնկրետ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուսաստանցին թուրինցիների տրանսֆերային նպատակներից մեկն է, նրա խաղին հետեւում է ծեր սինյորայի մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին։