Կատալոնական «Բարսելոնան» բարեգործական խաղի շրջանակում 2-0 հաշվով առավելության է հասել «Կարթագենիայի »նկատմամբ, որը իսպանական երրորդ դիվիզոնում առաջատար է:
Գոլերը խփել են Պերեսն ու Մենդեսը: Խաղին մասնակցել են նաև Դեմբելեն ու Ռոբերտոն:
«Կարթագոնովա» մարզադաշտում կայացած հանդիպումից ստացված հասույթը կտրամադրվի Մուրսիայում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի հետևանքով տուժածներին:
Ջրհեղեղի հետևանքով տուժածների թիվը հասել է 30.000-ի: Վնասի չափը գնահատվել է 170-190 մլն եվրո: