«Տամբովի» նախկին գխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը РИА Новости-ին հայտնել է, որ այս պահին «Փյունիկը» գլխավորելու առաջարկ ունի, սակայն իրեն հարկավոր է դադար, որպեսզի վերջնական որոշում կայացնի:
Գրիգորյանը հոկտեմբերին հեռացավ ռուսական ակումբից, պայմանագիրը խզվեց կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
«Առաջարկ ունեմ աշխատել «Փյունիկում»։ Շատ լուրջ եմ վերաբերում այս հարցին, սակայն «Տամբովի» հետ այսպիսի սայթաքումից հետո ինձ առնվազն մեկ ամիս ժամանակ է հարկավոր՝ վերջնական որոշում կայացնելու համար։ Ամեն դեպքում կարող եմ ասել, որ կարիերաս Հայաստանում շարունակելու մտքին լուրջ եմ վերաբերում», — ասել է Գրիգորյանը։
«Փյունիկը» 13 խաղից հետո 7-րդ տեղում է Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում: