Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկած «Tallinn Trophy» միջազգային մրցաշարի կարճ ծրագրում գրանցել է 7-րդ արդյունքը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: 23-ամյա գեղասահորդը հավաքել է 55.80 միավոր:
Ազատ ծրագրի մրցումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին: Տղամարդկանց մենասահքում հանդես է գալիս 14 գեղասահորդ:
Այս ամիս Սլավիկ Հայրապետյանը մասնակցել էր նաև Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարին, որտեղ գրավել էր 10-րդ տեղը: Դա նրա առաջին մեկնարկն էր այս մրցաշրջանում: