Nitto ATP Finals-ում իսպանացի Ռաֆել Նադալը ֆանտաստիկ խաղում հաղթեց:
Անդրե Աղասիի անվան խմբում մրցեցին Ռաֆայել Նադալն ու Դանիլ Մեդվեդևը:
Իսպանացին 3 սեթում՝ 6:7, 6:3, 7:6(7:5) հաշվով հաղթեց ռուս Դանիլ Մեդվեդևին:
Ընդ որում, 3-րդ՝ որոշիչ սեթում իսպանացին պարտվում էր 1-5 հաշվով, բայց կարողացավ բեկել դիմակայության ընթացքը:
2 ժամ 50 րոպե տևած պայքարում իսպանացին 2 անգամ զիջեց սեփական մատուցումը՝ մրցակցի 4-ի դիմաց:
Նադալը էյսով աչքի ընկավ 4 անգամ՝ մրցակցի 21-ի դիմաց:
Նադալը խմբից դուրս գալու հնարավորությունները պահպանում է, իսկ Մեդվեդևը կորցրեց խմբից դուրս գալու շանսերը:
Այսօր՝ կեսգիշերին, խմբի մյուս խաղում միմյանց հետ կմրցեն Ցիցիպասն ու Զվերևը: