ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հետևել է Հայաստանի հավաքականի մարզմանը և հանդիպել ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ։
«Ես ուզում եմ ասել՝ ինչպես աշխատել ենք, ինչպես ծառայել ենք մեր ֆուտբոլի համար, շարունակելու ենք մատուցել մեր ծառայությունը սիրելի սպորտաձևին՝ ֆուտբոլին։ Համոզված եմ, որ այս թիմով, այս թիմային աշխատանքով և խաղով ունենալու ենք մեծ հաջողություններ։ Դուխներդ տեղը, ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա։ Վստահ եմ, որ ձեր ուժով, ձեր թիմով ու ներուժով կարողանալու եք լրացնել բացերը ու խաղալ արժանապատիվ ֆուտբոլ», — ֆուտբոլիստների հետ հանդիպման ժամանակ ասել է Արթուր Վանեցյանը։
Ֆուտբոլիստներին իր խոսքն է հղել նաև հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։