Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն պատմել է իր ֆուտբոլային կուռքերի մասին, թե ինչու՞ է նա ավելի շատ ուշադրություն դարձրել հնարքների ու տեխնիկայի վրա.
«Ամեն ինչ ուղղված էր նրան, որ կատարելագործվեի ու ինքնահաստատվեի: Ինձ դուր է գալիս իրական խաղում հնարքներ կատարել: Դա մրցակցի պաշտպանությունում խնդիրներ է առաջացնում, քանի որ նրանք չեն մտածում, որ դու տիրապետում ես այդպիսի հնարքների:
Դա տալիս է առավելություն որոշ խաղացողների նկատմամբ: Բարեբախտաբար, իմ դեպքում, միանշանակ ստացվում է:
Սոցիալական ցանցերում ես հետևում էի Ռոնալդինյոյին: Միևնույն ժամանակ ինձ դուր էր գալիս Լեմպարդի ու Դրոգբայի խաղը: Այս 3 խաղացողի շնորհիվ եմ ես կատարելագործվել»,-ասել է անգլիացի երիտասարդ խաղացողը: