Հայաստանի Ազգային հավաքականի և բուլղարական «Արդայի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, նշում է ծննդյան 28-րդ տարեդարձը:
ArmSport.am-ը շնորհավորում է մեր ընտրանու կիսապաշտպանին` մաղթելով նրան առողջություն և նորանոր հաջողություններ ինչպես կարիերայում, այնպես էլ` անձնական կյանքում:
Հիշեցնենք, որ Հովսեփյանն Ազգային հավաքականում հանդես է գալիս 2014 թվականի մայիսից: Հավաքականի կազմում մասնակցել է 21 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ: