Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը խոսել է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Խաղալ Ռոնալդուի հետ «Ռեալու՞մ»։ Դա երազանք էր ինձ համար։ Ափսոս, որ այն չիրականացավ։ Սակայն հիմա հասկանում եմ, թե որքան բարդ կլիներ նրա հետ խաղալը։
Ես դեռևս շատ երիտասարդ եմ, որ իմ մասին խոսեն այնպես, իբր ես կարող եմ փոխարինել Ռոնալդուին։ Ես չեմ ուզում, որ ինձ համեմատեն նրա հետ։ Ռոնալդուն «Ռեալի» պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է»,-Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ռոդրիգոն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում հինգ գոլի հեղինակ է դարձել։