Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ռեկորդային գումար վճարել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի համար։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն`հղում անելով Le Parisien-ին։
Նշվում է, որ «Ռեալը» պատրաստ է 20-ամյա ֆուտբոլիստի համար փարիզյան ակումբին առաջարկել 400 միլիոն եվրո։ Այս պահին ամենաթանկ տրանսֆերը բրազիլացի հարձակվող Նեյմարի տեղափոխությունն է «Բարսելոնայից» ՊՍԺ 222 միլիոն եվրոյի դիմաց։
Մբապեն պայմանագրով ՊՍԺ-ի հետ կապված է մինչև 2020 թվականը։ Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 7 խաղի, որոնցում դարձել է 5 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն հետաքրքրված չէ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակով։ Սպասվում է, որ ֆրանսիացին կլքի ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։