Լա լիգայի 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին։ Այս մասին հայտնում է Լա լիգայի Twitter-յան պաշտոնական էջը։
Էլ կլասիկոն մեկնարկելու է տեղի ժամանակով 20։00-ին (23։00՝ Երևանի ժամանակով)։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանդիպումը կարող է մեկնարկել ավելի վաղ, որպեսզի ցուցադրվի նաև ասիական երկրներում։
Հիշեցնենք, որ հանդիպումը հետաձգվել էր Կատալոնիայում տեղի ունեցող մասսայական ցույցերի պատճառով։
«Ռեալը» և «Բարսելոնան» 25-ական միավորով կիսում են առաջին տեղը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։