Ռուս MMA մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովը, որն UFC-ի գործող չեմպիոնն է թեթև քաշային կարգում, չի բացառել, որ ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտից հետո կարող է հեռանալ սպորտից: Սպասվում է, որ Ֆերգյուսոնը կդառնա Նուրմագոմեդովի հաջորդ մրցակիցը, թեև մենամարտ անցկացնելու վերաբերյալ պայմանագիր դեռևս ստորագրված չէ:
Նուրմագոմեդովին հարցրել են, թե ում հետ կցանկանար մենամարտել Ֆերգյուսոնից հետո:
«Դա արդեն շատ հեռուն գնաց: Անկեղծ ասած, ես չեմ սիրում այդքան հեռուն գնացող պլաններ կազմել: Միշտ իրատեսորեն եմ նայում իրերին:
Մինչև Թոնի Ֆերգյուսոնի հետ մարտն էլ դեռ պետք է ապրել: Մինչ այդ գրեթե կես տարի կա՝ 5 ամիս: Այնպես որ, կտեսնենք: Կարծում եմ, գուցե նրանից հետո ոչինչ էլ արդեն չլինի», — Նուրմագոմեդովի խոսքերն է մեջբերել «РТ на русском»-ը:
Խաբիբի ակտիվում 28 հաղթանակ է MMA-ի 28 մենամարտում: