Քաթարից մեծահարուստ ընտանիք պատրաստակամություն է հայտնել գնել «Նապոլին»:
Daily Mail-ը հայտնում է, որ այդ ընտանիքը պատրաստ է իտալական ակումբը ձեռք բերել 560 միլիոն եվրոյով:
Աղբյուրը հայտնում է, որ նեապոլական ակումբի ներկայիս սեփականատեր Աուրելիո դե Լաուրենտիսը արդեն դիտարկում է ակումբը վաճառելու հավանականությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբում ներքին խմորումներ են զարգանում. Դե Լաուրենտիսը մտադիր է գրեթե ամբողջովին նոր թիմ կառուցել:
Ա սերիայի 12 տուրից հետո «Նապոլին» 7-րդ հորիզոնականում է: