Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կիսվել է «Չելսիում» անցկացրած ժամանակահատվածում ունեցած զգացումներով.
«Լոնդունում ես հաճույք չէի ստանում խաղալուց: Հիմա ես երջանիկ եմ, բայց կար ժամանակ, որ ինքս ինձ չէի հավատում: ԱՊԼ-ի խաղերից մի քանիսի ժամանակ մտածում էի, որ խաղընկերներս չեն նկատում ինձ: Տպավորություն էր, որ թիմակիցներս կասկածում էին իմ կարողությունների վրա: Ես չէի ցանկանում ոչինչ անել, դուրս գալ տանից, խոսել մարդկանց հետ, ոչինչ:
Միակ բանը, որ ցանկանում էի՝ խաղալ ու հայտնվել ԱԱ-ում: Ցավոք, ամեն ինչ շատ վատ ստացվեց: Կնոջս ասացի, որ հունվարին պետք է տեղափոխվեմ այլ ակումբ:
Եղավ «Ատլետիկոյի» առաջարկը, որն էլ ընդունեցի: Չելսին չէր ցանկանում, բայց որոշեցի գնալ»,- իսպանացու խոսքերն է մեջբերում goal.com-ը: