«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռիկարդո Մոնտոլիվոն պատմել է իր նկատմամբ թիմի նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի վերաբերմունքի մասին:
«2017/18 մրցաշրջանի վերջում, երբ ես գրեթե չէի խաղում, Գատուզոն մոտեցավ ինձ ու ասաց, որ կմարզվեմ թիմի հետ, բայց առանցքային խաղացող չեմ լինի ակումբում: Ես, ընդ որում, ֆիզիկական խնդիրներ չունեի, միանգամայն առողջ էի: Ես համաձայնեցի ակումբում լինել երկրորդական դերերում ու բոլորի հետ վերադարձա մարզումներին մրցաշրջանի սկզբում:
Ես չէի ուզում հեռանալ, քանի որ պայմանագրով 1 տարի էր մնացել: Իմաստ չուներ փոխել ակումբը: ԱՄՆ-ի հավաքից առաջ ես թիմի մենեջերներից մեկից հաղորդագրություն ստացա. «Դու թիմի հետ չես մեկնի»: Վերջ: Էլ ոչ մի բացատրություն չեղավ: Ինձ թողեցին բախտի քմահաճույքին, ու բոլորը թքած ունեին ինձ վրա», — Մոնտոլիվոյի խոսքերն է մեջբերել Corriere dello Sport-ը: