«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է իր հնարավոր տեղափոխությունն Իտալիայի Ա Սերիա:
Հիշեցնենք՝ ամռանը շատ էին խոսակցություններն այն մասին, որ խորվաթ ֆուտբոլիստը կարող է լքել «Ռեալը» և տեղափոխվել «Ինտեր»:
«Ինձ դուր է գալիս Իտալիան, աշխահրագրորեն այն մոտ է Խորվաթիային, ես դիտում եմ այդ առաջնությունը, քանի որ այնտեղ շատ են իմ հայրենակիցները: Նաև, իտալացիները մտածելակերպի նմանություն ունեն խորվաթների հետ:
Տեսնենք՝ կկարողանա՞մ երբևէ հայտնվել Իտալիայի առաջնությունում: Հիմա կարող եմ խոսել միայն «Ռեալի» մասին, քանի որ այս ակումբի խաղացող եմ: Ինձ դուր է գալիս այստեղ խաղալը, և հիմա իմ ապագան կապված է միայն այս ակումբի հետ», — Մոդրիչի խոսքերն է մեջբերել Sky Italia-ն:
Մոդրիչը «Ռեալ» է տեղափոխվել 2012 թվականին, «Տոտենհեմից»: Նրա տրանսֆերը «սերուցքայիններին» 30 միլիոն եվրո է արժեցել: «Արքայական ակումբի» հետ 34-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: