«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է VAR համակարգի մասին։
«VAR-ը կարող է ավելի լավ աշխատել։ Համակարգը չի կարող գործել 100 տոկոս ճշգրտությամբ, բայց կան բաներ, որոնք կարող են ավելի լավ աշխատել։
VAR-ը պետք է ավելի լավը դառնա հիմնականում խաղից դուրս վիճակների և ձեռքով խաղերի համատեքստում»,-Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանից տեսակրկնապատկերների համակարգը կիրառվում է նաև Անգլիայի Պրեմիեր լիգայում։