Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը ամենաբարդ մրցակիցն է եղել, ում հետ երբևէ հանդիպել է։
«Կան շատ լավ պաշտպաններ, բայց խաղալ Ռամոսի դեմ շատ դժվար է։ Նա շատ կոպիկ ֆուտբոլիստ է։ Ամեն դեպքում նման դուելները միշտ էլ հետաքրքիր են»,-Լևանդովսկիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
31-ամյա Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում Մյունխենի «Բավարիայի» կազմում անցկացրած 18 խաղերում 24 գոլ է խփել։