Հայ մրցավարներն ու տեսուչները շարունակում են նշանակումներ ստանալ Եվրոպական տարբեր կարգի հանդիպումների համար:
Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի Իսրայել-Լեհաստան հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել Գևորգ Հովհաննիսյանը:
Իսրայել-Լեհաստան խաղը կկայանա նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով՝ 23:45-ին: