Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հարցազրույց է տվել ղազախական sport.kz կայքին՝ անդրադառնալով մի շարք թեմաների։
«Լավ մրցաշրջան էր թե՛ իմ, թե՛ թիմի համար։ Մենք պատմություն ենք կերտել։ Դա, իհարկե, հեշտ չէր։
Չգիտեմ՝ կշարունակեմ խաղալ Ղազախստանում, թե ոչ։ Առջևում հավաքականի երկու խաղերն են, ինչից հետո ուզում եմ փոքր ինչ հանգստանալ։ Դրանից հետո որոշում կկայացնեմ»,-ասել է Բարսեղյանը։
Հայաստանի հավաքականը նոյեմբերի 15-ին կմցրի Հունաստանի , իսկ նոյեմբերի 18-ին Իտալիայի ընտրանու դեմ։