«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել «Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հալանդի ծառայություններով։
Սակայն ինչպես տեղեկացնում է Daily Express-ը՝ հղում կատարելով ESPN-ին, կատալոնական ակումբում կարծում են, որ «Զալցբուրգի» նշած 100 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը չափազանց բարձր է Հալանդի համար։
Հալանդի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։ Երեկ հայտնի դարձավ, որ 19-ամյա հարձակվողի համար մղվող պայքարին միանում է նաև իտալական «Նապոլին»։