Մյունխենի «Բավարիան» շարունակում է մնալ գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ։
Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, գերմանական ակումբը ցանկանում է թիմ հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային։ Իսպանացի մասնագետը 2013-2016 թվականների ընթացքում արդեն աշխատել է «Բավարիայում»։
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ մյունխենյան ակումբը հեռացրեց Նիկո Կովաչին։