«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը դժգոհել է ակումբում իր ներկայիս կարգավիճակից։
«Ֆուտբոլիստը կարող է հաճույք ստանալ այն ժամանակ, երբ խաղում է։ Ինչպես է իրեն զգում իմ աղջիկը, երբ իրենից վերցնում ես խաղալիքը։ Նա տխրում է։ Իմ մոտ նույն զգացողությունն է հիմա «Բարսայում»։ Նրանք վերցրել են իմ գնդակը, և ես տխուր եմ։
Չունեմ էմոցիաներս ցուցադրելու խնդիր։ Եթե ցանկանամ լացել, կլացեմ, եթե ցանկանամ ուրախանալ, կուրախանամ։ Խնդիր չունեմ»,-Ռակիտիչի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Իվան Ռակիտիչը կորցրել է տեղը թիմի մեկնարկային կազմում։ Էռնեստո Վալվերդեն ավելի շատ խաղաժամանակ է տրամադրում Ֆրենկի դե Յոնգին։