Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և SoftConstruct ընկերության համագործակցության արդյունքում SoftConstruct-ի՝ տվյալներ հավաքագրող AJNA հեղափոխական գործիքը փորձարկվեց Հայաստանի Բարձրագույն խմբի 13-րդ տուրի հանդիպումների ընթացքում:
AJNA-ն տեսանյութերի ուղիղ հեռարձակման այնպիսի ընդլայնված միջոց է, որը ճանաչում է սպորտային իրադարձության ամբողջ ընթացքը, «LIVE» ռեժիմում տրամադրում խաղացողների առաջադիմության բոլոր տվյալները և այլ տեխնիկական տվյալների հետ կազմում մի ամբողջություն:
SoftConstruct ընկերությունը կշարունակի փորձարկել այս գործիքի հեղափոխական հնարավորություններն ապագայում: