Իտալիայի A սերիայի ընթացիկ առաջնության ամենաարդյունավետ թիմը «Ատալանտան» է:
Թիմն անցկացրած 12 խաղում խփել է 30 գնդակ: Առաջնության մեկնարկային 10 տուրում թիմը միջինում՝ 1խաղում խփում էր 3 գնդակ: Վերջին 2 տուրում արդյունավետությունը կտրուկ նվազել է՝ չխփելով ոչ մի գնդակ: Ամենաարդյունավետը 8 գոլով Լուիս Մուրիելն է, իսկ Խոակին Կորեան խփել է 6 գնդակ:
Փոխարենը, Գասպերինիի սաները շատ են բաց թողնում: 12 տուրում «Ատալանտան» բաց է թողել 18 գնդակ:
Այս պահին «Ատալանտան» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: