«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարծիք է հայտնել «Յուվենտուսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտի մասին:
«Ես միշտ ջանում եմ հետևել այն խաղացողներին, որոնց մարզել եմ: Ես շատ եմ հպարտանում նրանով, ինչի հասել է Դե Լիգտը «Յուվենտուսում» առաջին ամիսներին, և խաղից խաղ նա միայն աճելու է: Նա արդեն համարվում է Եվրոպայի առաջատար պաշտպաններից մեկը, և ես չեմ կասկածում, որ մոտ ժամանակներս նա կդառնա աշխարհի լավագույնը իր դիրքում:
Պետք չէ քննադատել Դե Լիգտին: Նա ամեն օր փորձ է հավաքում, սա նրա առաջին մրցաշրջանն է արտերկրում: Նա ընդամենը 20 տարեկան է», — Տեն Հագի խոսքերն է մեջբերել Tuttosport-ը:
Մաթեյս դե Լիգտը «Յուվենտուս» տեղափոխվեց այս ամռանը: «Այաքսը» նրա տրանսֆերի համար 75 միլիոն եվրո ստացավ: