Մադրիդի «Ռեալը» անելու է ամեն բան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեին գնելու համար։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, «արքայական» ակումբը պատրաստ է 400 միլիոն եվրո առաջարկել փարիզյան ակումբին 20-ամյա ֆրանսիացու համար։
Մբապեի գործող համաձայնագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն որպես Մբապեին փոխարինող դիտարկում է Անտուան Գրիզմանին ձեռք բերելու տարբերակը։